﻿=== Payment Gateway for Idram ===
Contributors: HKDigitalAgency
Donate link: https://hkdigital.am/
Tags: idram , payment system
Requires at least: 4.8
Tested up to: 6.4.1
Requires PHP: 5.6
Stable tag: 2.1.5
License: GPLv2 or later
License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html

Payment Gateway for Idram – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Իդրամ վճարային համակարգը։
 
== Նկարագրություն ==
 
Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce  հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ` 060 700 700 հեռախոսահամարով, կամ info@idram.am էլ․ հասցեով` համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Իդրամ վճարային համակարգի միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ միայն ՀՀ դրամով։

Հավելվածի աշխատանքային նկարագիր 

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Իդրամ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Իդրամ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Իդրամ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
-	Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
-	Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
-	Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
-	Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․1)
1.	Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2.	Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3.	Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն` ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4.	Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ)  
5.	Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6.	Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելման ակտիվացման ժամանակ Ձեր կայքի անվանումը(Domain) հասանելի է դառնալու Իդրամ ՍՊԸ-ը։

 
== Ինտեգրում ==
 
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
 
Տարբերակ 1 (FTP)
 
1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Idram.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը



Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”)  և ներբեռնել `Payment-Gateway-for-Idram.zip` ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։


 
== Frequently Asked Questions ==

= Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը =
 
Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ` 060 700 700 հեռախոսահամարով, կամ info@idram.am էլ․ հասցեի միջոցով։
 
= Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է =
  
Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ:
 
== Screenshots ==
 
1.	Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը 
      `/screenshot/idram.jpg` 
2.	Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը
`/screenshot/update.jpg`
 
== Changelog ==

= 2.1.5 =
* Woocomerce Block հետ համատեղելիության արդիականացում

= 2.1.4 =
* RocketLine թվային ապառիկի գործառույթի արդիականցման աշխատանք

= 2.1.3 =
* RocketLine թվային ապառիկի գործառույթի արդիականցման աշխատանք

= 2.1.2 =
* Արտաքին տեսքի հետ կապված արդիականացման աշխատանքներ

= 2.1.1 =
* Տարբերանշանների արդիականացման աշխատանքներ

= 2.1.0 =
* Տարբերանշանների արդիականացման աշխատանքներ

= 2.0.9 =
* RocketLine թվային ապառիկի գործառույթի ավելացում
* Կառավարման համակարգի ինտերֆեյսի արդիականացում

= 2.0.8 =
* Վճարման չեղարկման կարգավիճակի թարմացման արդիականացում

= 2.0.7 =
* Կառավարման վահանակի արդիականցում և թեստավորում

= 2.0.6 =
* Կառավարման վահանակի արդիականցում

= 2.0.5 =
* Կառավարման վահանակի արդիականցում

= 2.0.4 =
* Արժույթի հնարավոր սպասարկման վահանակի արդիականացում
* Կոդավորման արդիականացում

= 2.0.3 =
* Կառավարման վահանակի արդիականացում 
* Կոդավորման արդիականացում
* Wordpress 5.7.1 տարբերակի թեստավորում

= 2.0.2 =
* Wordpress 5.6 տարբերակի թեստավորում

= 2.0.1 =
* Կառավարման վահանակի հարմարավետության բարելավում
* Wordpress 5.4.5 տարբերակի թեստավորում
 
= 2.0.0 =
* Կարգավորման վահանակի հարմարավետության բարելավում
 
= 1.0.0 =
* Հավելվածի թողարկում

== Upgrade Notice ==

Հավելվածն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․2): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։


== Իրավունքեր ==

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել 
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի  թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է անվճար օգտագործման իրավունքով։
 

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը  պատասխանատվություն չի կրում
-	այլ հավելվածների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար,
-	Wordpress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, 
-	oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։




 

